Աշխատանքային հրատապ խնդիրներով պայմանավորված՝ Հայաստանի արտաքին հետախուզության ծառայության պետ Քրիստիննե Գրիգորյանը չի մասնակցել նոյմեբերի 26-ին Մոսկվայում կայացած ԱՊՀ անդամ պետությունների անվտանգության մարմինների և հետախուզական ծառայությունների ղեկավարների նիստին:
Այս մասին «Ազատության» հարցին ի պատասխան՝ փոխանցել են ԱՀԾ-ից։
Միևնույն ժամանակ ծառայությունից տեղեկացրել են, որ նիստին մասնակցել է ծառայության ներկայացուցիչ՝ առանց անուն նշելու։