ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խոսնակ Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան էջում, արձագանքելով մամուլում տեղ գտած հրապարակումներից մեկին, նշել է․
«Սիրելի գործընկերներ, ՀՀ քննչական կոմիտեում քաոս չկա։ Կոմիտեի ողջ անձնակազմը բնականոն շարունակում է իր գործունեությունը։ Կադրային շարժեր միշտ են տեղի ունենում, բայց կայացած համակարգի և կառույցի պայմաններում դա որևէ կերպ աշխատանքների իրականացման և կազմակերպման վրա չի կարող էական, առավել ևս քաոտիկ ազդեցություն ունենալ»։