ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ. որոշ հատվածներում բուք է, մառախուղ

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:

ՆԳՆ փրկարար ծառայության հաղորդագրության համաձայն՝ փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը:

Վայոց ձորի մարզի Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը փակ են բեռնատարների համար։

Սպիտակի ոլորանները, Գյումրի-Բավրա, Ապարան-Սպիտակ, Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհները, Տիգրանաշենի և Դիլիջանի ոլորանները դժվարանցանելի են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Արագածոտնի մարզի ավտոճանապարհներին, Շիրակի մարզի Լանջիկ-Մաստարա, Ալագյազ-Արթիկ ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Վարդենյաց լեռնանցքում, Շիրակի մարզում, բացի Ամասիայի տարածաշրջանից, Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանում, Վայոց ձորի մարզում, Չարենցավան, Հրազդան, Սիսիան քաղաքներում, Տիգրանաշենի ոլորաններում, «Մեղրու սար» կոչվող հատվածում և Գորայք-«Զանգեր» ավտոճանապարհին տեղում է ձյուն։

Աշոցքի տարածաշրջանում բուք է։

Տավուշի մարզի Նոյեմբերյանի և Բերդի տարածաշրջաններում, Ճամբարակ քաղաքում, Արագածի տարածաշրջանում և Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում մառախուղ է:

Ճանապարհային դեպարտամենտն էլ հայտնում է, որ նոյեմբերի 27-ին՝ ժամը 8։50-ի դրությամբ, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Գուգարքի, Ստեփանավանի, Տաշիրի, Թալինի, Անիի, Արթիկի, Ախուրյանի, Աշոցքի, Հրազդանի, Սևանի, Ճամբարակի, Գավառի, Մարտունիի, Վարդենիսի, Արարատի, Վայքի, Սիսիանի, Գորիսի,Կապանի տարածաշրջաններում ձյուն է տեղում։

Քեթիի լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Վարդենյաց լեռնանցքը կցորդով տրանսպորտային միջոցները կարող են երթևեկել միայն անվաշղթաների կիրառմամբ։

Չարենցավանի տարածաշրջանում տեղ-տեղ մերկասառույց է։

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ