Փորձագետ Կարեն Հովհաննիսյանը մանրամասնել է՝ որ դեպքում Ադրբեջանը վերջնականապես կգնա խաղաղության (տեսանյութ)

Ազգային ժողովում Կառավարության հետ վերջին հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գոհունակություն հայտնեց ԲՐԻԿՍ գագաթնաժողովի շրջանակներում իր և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումից՝ ընդգծելով. «Նման երկար խոսակցություն վաղուց կամ ընդհանրապես չէինք ունեցել»։

Ըստ Կառավարության ղեկավարի՝ հանդիպման ամենակարևոր հատվածը եղել է հետևյալը. «Հայաստանը և Ադրբեջանը ունեն ոչ միայն խաղաղ համակեցության և խաղաղ գոյության համար Խաղաղության պայմանագրի և տարբեր պայմանագրերի կարիք, այլ, իմ կարծիքով, նաև ունեն ռազմավարական գործարք կնքելու կարիք այն մասին, թե ինչ բանաձևերի շրջանակում ենք մենք առաջիկա հարյուրամյակներում, որպես անկախ պետություն, պատրաստվում կողք կողքի ապրել»:

«Հայկական ժամանակ»-ի հարցին, թե ի՞նչ նկատի ուներ վարչապետը՝ ասելով Ադրբեջանի հետ ռազմավարական գործարք կնքելու կարիք կա, ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը նկատում է`այստեղ թյուրըմբռնում կա. երբ որ ասում են ռազմավարական համագործակցություն, հասարակության լայն շերտը հասկանում է, թե խոսքը ռազմական համագործակցության մասին է, մինչդեռ դրանք տարբեր բաներ են, և տարբեր ոլորտների մասին է խոսքը:

Փորձագետի կարծիքով, սակայն, որքան էլ ռազմավարական գործընկերության հնարավորությունը և ցանկությունը մեծ է մեր և խաղացող երկրների համար, միևնույն ժամանակ Ադրբեջանի համար դա անընդունելի է:

«Որովհետև Ադրբեջանն իրականում նպատակ չունի ո՛չ Խաղաղության պայմանագրի ստորագրման գնալու, ո՛չ էլ առավել ևս Հայաստանի հետ որևէ գործընկերային հարաբերություն ստեղծելու, կլինի՝ ռազմավարակա՞ն, տնտեսակա՞ն, թե՞ քաղաքական»,- ասում է Հովհաննիսյանը:

Հարցին, թե ո՞ր դեպքում Ադրբեջանը կարող է համաձայնվել և գնալ Հայաստանի հետ ոչ միայն Խաղաղության պայմանագրի կնքման, այլ նաև ռազմավարական համագործակցության, փորձագետը պատասխանում է՝ մի պարագայում:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ