Օրերս հարցազրույցի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով արագաչափերի վերաբերյալ խոսակցություններին, ասել էր, որ դրանց հետ կապված հարցը նույնիսկ կարող է լուծվել հանրաքվեի միջոցով:
«Ես ինքս կաջակցեմ այն հանրային խմբին, ովքեր արագաչափերը հանելու օգտին օրենսդրական նախաձեռնություն կբերեն Ազգային ժողով՝ ունենալով 50 հազար ստորագրություն: Մենք նախ կպայմանավորվենք, որ ԱԺ-ն դեմ քվեարկի, կանցնենք 300 հազար ստորագրություն հավաքելու տարբերակին, ինչից հետո այդ հարցը կդրվի հանրաքվեի»,- ասել էր Կառավարության ղեկավարը:
Հարցի առնչությամբ «Հայկական ժամանակ»-ը հարցում է անցկացրել մայրաքաղաքում՝ հասկանալու, թե ի՞նչ դիրքորոշում ունեն քաղաքացիները արագաչափերի հետ կապված: