ՀԱՊԿ-ի դռները Հայաստանի համար միշտ բաց են, Ռուսաստանը հարգում է ՀՀ-ի որոշումը. Ուշակով

Հայաստանը չի մասնակցի նոյեմբերի 28-ին Աստանայում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին, սակայն Երեւանը զգուշացրել է, որ դեմ չէ հանդիպման ժամանակ համաձայնեցված փաստաթղթերի ընդունմանը։

Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը՝ նշելով, որ Ռուսաստանը հարգում է Հայաստանի ինքնուրույն որոշումը, որով երկիրը դադարեցրել է ակտիվ մասնակցությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում։

«Մենք կասկածի տակ չենք դնում մեր հայ գործընկերների՝ իրենց ուղին ինքնուրույն որոշելու իրավունքը»,- ասել է նա՝ միաժամանակ հավելելով, որ դե յուրե Երևանը մնում է ՀԱՊԿ-ի լիիրավ անդամ և այդպիսով պահպանում է բոլոր համապատասխան իրավունքներն ու պարտականությունները։ ՀԱՊԿ-ի դռները Հայաստանի համար միշտ բաց են։ Մենք հույս ունենք, որ վաղ թե ուշ Հայաստանի ներկայացուցիչները կվերսկսեն համագործակցությունն այս կազմակերպության շրջանակներում»,- ասել է Ուշակովը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանը չի մասնակցի նոյեմբերի 28-ին Աստանայում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին:

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը չի մասնակցելու Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության արտաքին գործերի նախարարների, պաշտպանության նախարարների և անվտանգության խորհրդի քարտուղարների հանձնաժողովի համատեղ նիստին։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ