ԵԱՏՄ գագաթնաժողովը Հայաստանի խնդրանքով կկայանա դեկտեմբերի 25-ին Սանկտ Պետերբուրգում: Այն կնախագահի Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
«Հրավերն ուղարկված է»,- հավելել է ՌԴ ղեկավարի օգնականը։