Հայաստանը, դե յուրե, մնում է ՀԱՊԿ անդամ. Ուշակով

Հայաստանը դե յուրե մնում է ՀԱՊԿ լիիրավ անդամ և այդպիսով պահպանում է բոլոր համապատասխան իրավունքներն ու պարտականությունները, երեքշաբթի լրագրողների հետ զրույցում ասաց ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։

«Մենք կասկածի տակ չենք դնում հայ գործընկերների իրավունքը՝ ինքնուրույն որոշելու իրենց ուղին կազմակերպությունում հետագա աշխատանքի վերաբերյալ, ես նշում եմ, որ դե յուրե Երևանը մնում է ՀԱՊԿ-ի լիիրավ անդամ, և այդպիսով Հայաստանը պահպանում է բոլոր համապատասխան իրավունքներն ու պարտականությունները»,- ասել է Ուշակովը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ