Եթե ճնշում լիներ ԲԴԽ-ի ու ԱԺ պատգամավորների վրա, դրա մասին ոչ ոք չէր իմանա ու խնդրանքով դիմելու կարիք չէր լինի․ Չախոյան

Տարոն Չախոյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է ընդդիմադիր շրջանակների կողմից այն էժան շահարկումներին, թե իբրև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ճնշում է գործադրում ԱԺ պատգամավորների ու ԲԴԽ-ի վրա ու ստիպում հրաժարական տալ։

🛑 Ընդդիմադիր շրջանակներն անընդհատ շահարկում են, թե քաղաքական իշխանությունը ճնշում է գործադրում ԲԴԽ-ի ու ԱԺ պատգամավորների վրա, ինչի արդյունքում եղան հրաժարականները։
Սակայն այս ակնհայտ կեղծիքը հերքվում է 2 ակնհայտ փաստարկով։

✅ Վարչապետը կոչ չի արել և չի հորդորել ազատման դիմում գրել, կամ հրաժարվել մանդատից ու պաշտոնից, այլ խնդրանքով է դիմել։ Իսկ դրանք հիմնովին տարբեր են։

✅ Եթե ԲԴԽ-ի կամ ԱԺ պատգամավորների վրա ճնշում գործադրվեր, տեքստային խնդրանքով այդ մարմիններին դիմելու կարիք չէր լինի և դրա մասին ոչ ոք չէր իմանա։ Իսկ հակառակվելու դեպքում, հարցերը կլուծվեին շքամուտքերում ֆիզիկական հաշվեհարդարով, ինչպես ժամանակին վարվում էին այս կեղծիքը տարածողները։
ՀԳ․ Պապլավոկի զուգարանում արդարադատություն իրականացնողների համար բնականաբար խորթ է սեփական դիմումի համաձայն պաշտոնից հրաժարվելու քաղաքակիրթ մշակույթը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ