«Ամեն տեղ ինտրիգ եք ման գալիս»:
Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր Նարեկ Զեյնալյանը:
Լրագրողի հարցին, թե հորդորով մանդատ վայր դնելը Սահմանադրության խախտում չէ՞, Զեյնալյանն արձագանքեց.
«Դա իմ սահմանադրական իրավունքն է՝ կանոնակարգ օրենքի համաձայն՝ իմ որոշմամբ։ Վարչապետը խնդրել է, իսկ ես կայացրել եմ որոշում։ Խնդրում եմ այսքանով բավարարվել։ Սրանից առավել թափանցիկ էլ հնարավոր չի լինել»։
Հարցին՝ ճի՞շտ են արդյոք այն խոսակցությունները, որ նշանակվելու է առողջապահության նախարար, վերջինս բացասական պատասխան տվեց. «Ո՛չ, չգիտեմ, թե ովքեր են դա գրել։ Ես կորոշեմ, թե ինչով եմ զբաղվելու, կլինի՞ այսուհետ իմ անձնական կյանքին չխառնվեք»։
Օրերս Հանրային ՀԸ եթերում վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ ինչպես ՔԿ նախկին նախագահ Արգիշտի Քյարմյանին է դիմել խնդրանքով, նույն կերպ և նույն պատճառաբանությամբ խնդրանքով դիմել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Նարեկ Զեյնալյանին և Հովիկ Աղազարյանին։ Աղազարյանը, ի տարբերություն Զեյնալյանի, դեռ մանդատը վայր չի դրել: