«Ցանկանում ենք, որպեսզի հայերը խաղաղ ապրեն իրենց հողի վրա՝ կովկասյան տարածաշրջանում ունենալով իրենց սուվերեն պետությունը՝ կայուն և հստակ սահմաններով»:
Այս մասին Երևանում ՀՀ նախագահի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան։
«Այդ խաղաղությունը շատ կարևոր է նաև եվրոպական տարածաշրջանի համար։ Իրավիճակի կայունությունը շատ կարևոր է, և եթե մեր օգնության կարիքը լինի, մենք կազմ ու պատրաստ ենք այն ցուցաբերել»,- ընդգծել է նա՝ հավելելով, որ իրենք պատրաստ են աջակցել բոլոր այն գործառույթներին, որոնք Հայաստանին կկապեն և կմոտեցնեն Եվրոպային։