Եգիպտոսի ափերի մոտ խորտակված Sea Story զբոսանավի վրա գտնվող 28 մարդ փրկվել է: Եգիպտոսի իշխանությունների տվյալներով՝ 17 ուղևոր անհետ կորած է համարվում։
Հավանականություն կա, որ փրկվածների մի մասը վերցրել է որոնողափրկարարական ինքնաթիռը: Մյուսներին փրկելու համար ուղարկվել է ֆրեգատ։
Ընդհանուր առմամբ, զբոսանավի վրա եղել է 45 մարդ՝ 31 զբոսաշրջիկ և անձնակազմի 14 անդամ: Զբոսանավը Մարսա Ալամում գտնվող Ղալիբ նավահանգստից մեկնել է նոյեմբերի 24-ին և պետք է Հուրգադա հասներ նոյեմբերի 29-ին:
Հիշեցնենք՝ «Հայկական ժամանակ»-ի հարցմանն ի պատասխան՝ ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանը հայտնել է, որ խորտակված նավի վրա ՀՀ քաղաքացիներ չեն եղել: