Ֆինանսների նախարարը Էդուարդ Հակոբյանի նշանակումը էական ձեռքբերում է համարել

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի՝ ՊԵԿ նախագահ նշանակելու որոշմանը:

«Ներկայիս Հայաստանի կառավարման համակարգի ամենաէական ձեռքբերումներից է այն, որ բարձրագույն պաշտոնների են նշանակվում խելացի, բանիմաց, սեփական աշխատասիրությամբ և նվիրվածությամբ հաջողությունների հասած և ծառայության ոգով ներշնչված մարդիկ: Սա, բացի բոլոր դրական կողմերից, նաև լավ օրինակ է մեր երիտասարդ սերնդի համար, ով ամեն օր պետք է աշխատի ինքնազարգացման և ինքնակրթության վրա:

Շնորհավորում եմ Էդուարդ Հակոբյանին և մաղթում բարի ծառայություն այս չափազանց պատասխանտու աշխատանքում»,-գրել է նախարարը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ