Ամերիկացի միլիարդատեր և ձեռնարկատեր Իլոն Մասկը F-35 կործանիչներն անհաջող է համարում, քանի որ դրանց նկատմամբ ի սկզբանե չափազանց մեծ պահանջներ են ներկայացվել:
«F-35-ի նախագծումը ձախողվեց պահանջների ներկայացման փուլում, քանի որ չափազանց շատ մարդիկ միանգամից շատ բան էին պահանջում: Սա այն դարձրեց թանկ և բարդ վագոն, ոչնչով աչքի չընկնող: Հաջողության շանսեր չկային»,- գրել է Մասկը «X»-ի իր միկրոբլոգում: