«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. նոյեմբերի 26-ին ժամը 07:00-ը մինչև նոյեմբերի 27 ժամը 07:00-ն կդադարեցվի Գեղարքունիքի մարզի՝ Ծովազարդ, Բերդկունք, Հայրավանք, Լճափ, Չկալովկա, Նորաշեն և Լճաշեն գյուղերի ջրամատակարարումը:Ս.թ նոյեմբերի 26-ին ժամը 10:00-20:00-ն կդադարեցվի Դավթաշեն 4 թաղ., 3 թաղ. 30, 31 շենքերի, Ձոր-1, Ձոր-2 թաղամասերի ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: