Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում անդրադառնալով վերջին պաշտոնանկություններին, ասաց, որ գալիս է մի պահ, որ փոփոխություններ բերող ղեկավարները իքս պահից դառնում են համակարգի մաս, կորցնում հայացքի սրությունը։
Թեմայի վերաբերյալ Civic.am-ը զրուցել է քաղաքագետ Էդգար Առաքելյանի հետ։
Նա նշեց, որ բնականաբար լինում են իրավիճակներ, երբ որ համակարգում աշխատող պաշտոնյաները միգուցե կողքից և ընդհանրապես ձուլվում են համակարգի հետ և համակարգի խնդիրներն այն սրությամբ չեն տեսնում, ինչպես որ նախկինում էր և ընդհանրապաես որևէ համակարգում երկար աշխատելը բերում է նաև որոշակի լճացման և նաև պետական կառավարման տեսանկյունից է օգտակար ժամանակ առ ժամանակ փոփոխությունները և կարծում է, որ նման ձևակերպումը տրամաբանական է։
Հարցին, թե տվեց արդյոք վարչապետը հանրությանը հուզող հարցերի պատասխանները, թե ինչու այդ մարդկանց խնդրեց թողնել պաշտոնները, քաղաքագետն ասաց․ «Ես չգիտեմ՝ հանրությունը որքանով ստացավ այդ հարցերի պատասխանը, բայց բնականաբար նաև ժողովրդավարական երկրներում հասարակությունն ակնկալում է բացատրութուններ և դա բնական է։ Միգուցե այս պահին շատ բաների մասին չխոսվեց, բայց կարծում եմ՝ հետագայում շատ ավելի պարզ և ակնհայտ կլինի, թե այդ պաշտոնյաներն ինչու ազատվեցին իրենց զբաղեցրած պաշտոններից»,- ասաց քաղաքագետը։
Վարչապետն իր հարցազրույցում չբացառեց, որ այս պաշտոնանկությունները նաև կապված են ԱԺ-ում մեկ ամիս առաջ տեղի ունեցած միջադեպի հետ։
Քաղաքագետը կարծում է, որ մեզանում կարծեք թե անսովոր է, որ կառավարող կուսակցության ներսում տեղի են ունենում որոշակի կարծիքների բախումներ, տեսակետների բախումներ՝ հանրային կերպով և սա ինչ-որ առումով էլի ժողովրդավարության դրսևորում է։
Մանրամասները՝ տեսանյութում