Մարտական նռնակով զինված տղամարդը սպառնացել է այն պայթեցնել

Նոյեմբերի 25-ին լարված իրավիճակ է ստեղծվել Կոտայքի մարզում։ Ժամը 20։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում և ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Պտղնի գյուղի տներից մեկի բնակիչը նռնակով զինված ահաբեկում և սպառնում է, որ այն կպայթեցնի։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, ոստիկաններն ու քննիչները պարզում են այդ տղամարդու ինքնությունը։

Թե ի՞նչն է եղել պատճառը, որ նա փորձում է նման քայլի դիմել, պարզվում է։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բանակցություններն արդյունք չեն տվել, սակայն իրավապահներին հաջողվել է վնասազերծել տղամարդուն: Նա ոստիկանների գործողությունների շնորհիվ չի կարողացել գործի դնել նռնակը։

Արդեն տեղում քննիչները հայտնաբերել են մարտական 2 նռնակ և թմրանյութի նմանվող զանգված։ Տղամարդուն քրեական ոստիկանները Աբովյանի բաժին են տեղափոխել: Դեպքի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Այլ մանրամասներ՝ սկզբնաղբյուրում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ