Նոյեմբերի 25-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը զանգահարել է Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին։
Ինչպես հաղորդել է ԱՊԱ-ն, հեռախոսազրույցի ընթացքում Ալիևը շնորհավորել է Դոնալդ Թրամփին՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ։ Ադրբեջանի նախագահը նշել է, որ ընտրություններում վստահ հաղթանակը նրա քաղաքական կուրսի նկատմամբ ամերիկյան ժողովրդի մեծ աջակցության և վստահության հստակ արտահայտությունն է։
Ալիևը ընդգծել է, որ նախագահ Դոնալդ Թրամփի գործունեությունն էլ ավելի կարևոր դեր կխաղա աշխարհում անվտանգության ապահովման գործում։
Ըստ Ադրբեջանի նախագահի, Դոնալդ Թրամփը իր նախագահության առաջին շրջանում հատուկ ուշադրություն է դարձրել Ադրբեջանի և ԱՄՆ-ի միջև բարեկամության և համագործակցության ամրապնդմանը և հույս հայտնել, որ համատեղ ջանքեր կգործադրվեն երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման համար։
Դոնալդ Թրամփը ընդգծել է երկրների միջև համագործակցության զարգացման համար համատեղ աշխատանքի կարևորությունը։