Լեհաստանի նախագահը եռօրյա պաշտոնական այցով Հայաստանում է

Լեհաստանի նախագահը եռօրյա պաշտոնական այցով Հայաստանում է։

Անջեյ Դուդան առանձնազրույց է ունենալու նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ, որին կհաջորդեն պատվիրակությունների միջև ընդլայնված կազմով բանակցությունները։

Երկու երկրի նախագահները կհանդիպեն լրագրողների հետ։ Սպասվում են նաև Լեհաստանի նախագահի հանդիպումները վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ:

Դուդան կայցելի Ծիծեռնակաբերդի հուհամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։

Լեհաստանի նախագահի ղեկավարած պատվիրակությունը նոյեմբերի 27-ին էլ կայցելի Երասխ՝ մասնակցելու Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելության հետ համատեղ պարեկությանը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ