ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանն այցելել է Վենետիկի Սուրբ Ղազար կղզի՝ Մխիթարյան Միաբանության վանք:
Այս մասին սոցցանցի իր էջում հայտնել է վարչապետի տիկինն ու տեսանյութ հրապարակել:
«Այսօր այցելեցի Վենետիկի Սուրբ Ղազար կղզի՝ Մխիթարյան Միաբանության վանք։
Շնորհակալ եմ Միբանության վանականներին ինձ հյուրընկալելու, մեր պատմության ամենակարեւոր նմուշները ցուցադրելու, ժամերգության եւ ճաշի սեղանի շուրջ մեր ջերմ զրույցի համար։ Հպարտ եմ կրթվելու և լուսավորվելու մեր պապերի փորձառությամբ՝ «Ի Փառս Աստուծոյ եւ Յօգուտ Հայ Ազգին»,- գրել է Աննա Հակոբյանը