Վարչապետի ասածը կարող է պատճառներից մեկը լինել։ Պաշտոնանկություններին պետք է վերաբերել նորմալ, պետությունը կենդանի օրգանիզմ է ու ըստ պահանջների նշանակումներ են կատարվում։ Այս մասին civic.am-ի հետ զրույցում նշում է քաղաքագետ Հայկ Սուքիասյանը՝ անդրադառնալով վարչապետի հայտարարությանը, որ կառույցների ղեկավարները ժամանակի ընթացքում դառնում են համակարգի մի մաս ու կորցնում են հայացքի սրությունը։
Ըստ Սուքիասյանի՝ չնայած ոստիկանության հանդեպ քննադատություն կա, բայց ոստիկանությունը լավ է աշխատել․ «2020թվականից սկսած ՀՀ-ում բազմաթիվ այլանդակություններ են կատարվել, բայց մենք տեսանք, որ ոստիկանությունը մնացել է իր դիրքերում ու պատշաճ է կլատարել իր աշխատանքը։ Ոստիկանությունը գործ ուներ ՀՀ-ի անկախությանը չուզող հատվածի հետ և իրենց նկատմամբ կարելի էր նաև շատ ավելի կոշտ լիներ։ Ոստիկանության մասով ձեռքբերում կար, բայց արդարադատության մասով խնդիրներ կան»։
Սուքիասյանը կարծում է, որ հիմա պետք է հնարավորություն տալ երիտասարդ կադրերին․ «Պրոֆեսիոնալիզմը, երբ մենք առաջնայինն ենք դնում, խնդիրներ են առաջանում։ Ասում էին կապ չունի, որ սրա հորեղբոր տղան է, կարևորը պրոֆեսիոնալ է և վերջում տեսնում ենք, թե ինչ է ստացվում։ Մեզ մոտ ընտանիքը պետությունից ուժեղ է։ Իշխանությունը պետք է երբեմն հեղափոխական ցնցումներ անի պետական համակարգում»։
Մանրամասները՝ տեսանյութում