Հովիկ Աղազարյանը հետաձգել է մանդատը վայր դնելու որոշումը

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը հետաձգել է մանդատը վայր դնելու որոշումը:

Այս մասին Աղազարյանը հայտնել է լրատվամիջոցների հետ զրույցում՝ նշելով, որ դեռ մի քանի օր էլ պետք է մտածի:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նոյեմբերի 25-ին հանդիպել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի հետ:

Նշենք, որ Աղազարյանն ասել էր, որ նոյեմբերի 25-ին պետք է հրապարակեր մանդատը դնելու մասին իր որոշումը:

Հիշեցնենք՝ նոյեմբերի 22-ին, Հանրային ՀԸ եթերում վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսելով պաշտոնանկությունների մասին, հայտնել էր, որ մանդատները դնելու խնդրանքով դիմել է նաև Հովիկ Աղազարյանին և հույս ունի, որ խնդրանքն անարձագանք չի մնա:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ