ՌԴ-ում Ռուբեն Թաթուլյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել. ինչի համար է գործարարը մեղադրվում

Քրեական գործ է հարուցվել Սոչիում ապրող գործարար Ռուբեն Թաթուլյանի դեմ, որը որոշակի շրջանակներում հայտնի է որպես հանցագործության պարագլուխ Ռոբսոն։

Ինչպես նոյեմբերի 25-ին հայտնել է «Իզվեստիա»-ի աղբյուրը, նա կասկածվում է հանցավոր խմբավորում ստեղծելու համար:

Հետաքննության տվյալներով՝ 1998 թվականին Թաթուլյանը ստեղծել է հանցավոր համայնք, որի նպատակն է եղել շորթումը, գողությունը և սպանությունը։

Նա խմբի ղեկավարման գործում ներգրավել է Անդրոնիկ Մումջյանին և մի քանի այլ մարդկանց. յուրաքանչյուրն ունեցել է իր դերակատարումը։ Խմբավորման անդամները կատարել են աղմկահարույց հանցագործություններ, ներառյալ՝ սպանության սպառնալիքներ և պատվիրված սպանություններ:

Թաթուլյանը մեկ այլ քրեական գործով ևս մեղադրյալ է և գտնվում է հետախուզման մեջ։ 2023 թվականի սեպտեմբերին գործարարի՝ Սոչիում գտբվող օբյեկտներում մի շարք խուզարկություններ են անցկացվել՝ կապված հողօգտագործման ոլորտում միլիարդավոր դոլարների յուրացումների հետ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ