Ինչպես պարապ մնալը աշխատողի, այնպես էլ տարիներով չաշխատողի համար աշխատելը մեծ սթրես է. վարչապետ (տեսանյութ)

«Այն ծրագիրը, որ մենք ուզում ենք իրագործել, տրամաբանությունը հետևյալն է. մենք նախ մարդուն ուղեկցում ենք և նրան պատրաստում աշխատանքի: Չաշխատելը նաև հոգեբանական որոշակի շերտ ունի, որովհետև մարդը եթե 15 տարի, ենթադրենք, չի աշխատել, այստեղ միայն այն չէ, որ իրեն պետք է ասենք՝ աշխատանք կա, գնա աշխատի. ինչպես աշխատողի համար չաշխատելը շատ մեծ սթրես է, այնպես էլ երկար տարիներ չաշխատողի համար՝ աշխատելը, այսինքն՝ աշխատանքի ժամ ունենալ, այս ունենալ, այն ունենալ, դա էլ է մեծ սթրես»:

Նման կարծիք է հայտնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով պետական աջակցության տրամադրման մեխանիզմին:

«Մարդուն պետք է ուղեկցել մինչև այդ կետը: Այդ կետում մենք մարդուն պետք է առաջարկենք կոնկրետ աշխատանք: Բայց եթե մարդը համաձայնվում է աշխատել, այդ պահից այդ աջակցությունը չի դադարում, այլ որոշակի ժամանակ, որոշակի մեթոդաբանությամբ շարունակվում է մինչև այն պահը, երբ մարդն արդեն որոշակի վերադարձել է լիարժեք աշխատանքի շուկա և վերականգնել աշխատելու այդ մենթալիտետն ամբողջությամբ»,- ասել է վարչապետը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ