Նոյեմբերի 26-ին պաշտոնական այցով Հայաստան է ժամանելու Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան։
Տեղեկությունը հայտնել են ՀՀ նախագահի աշխատակազմից։
Պաշտոնական այցի շրջանակում երկու երկրների նախագահները հանդես կգան մամուլի համար հայտարարություններով։ Լեհաստանի նախագահի այցի օրակարգից այլ մանրամասներ հայտնի չեն։