Ռուսաստանը ակնկալում է իր հայ գործընկերների ակտիվ ներգրավվածությունը Եվրասիական մայրցամաքում հավասար և անբաժանելի անվտանգության համակարգի զարգացման համատեղ ջանքերում։
Այս մասին «Известия»-ին ասել է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։
«Խոսելով Հայաստանի անվտանգության ապահովման խնդիրների մասին՝ մենք հավատարիմ ենք այն դիրքորոշմանը, որ ռուս-հայկական դաշնակցային համագործակցությանը համեմատելի իրական այլընտրանքներ չկան, այդ թվում՝ ՀԱՊԿ շրջանակներում։
Ռուսաստանը հավատարիմ է մնում իր պարտավորություններին` ապահովելու Հայաստանի անվտանգությունը ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ ՀԱՊԿ-ի միջոցով»,-ասել է դիվանագետը: