«Դաշնակցությունը Քոչարյանի պաշտպանական համակարգի մաս է կազմում». Անդրանիկ Քոչարյան

Դաշնակցության պարագայում լավ ու վատի գնահատումը մի քիչ բարդ խնդիր է, իրենք լավը միշտ նայում են իրենց պրիզմայով։ Այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով ՀՅԴ-ի երեկվա հանրահավաքին և Արմեն Ռուստամյանի ելույթին։

«Ներկայիս իշխանության տեռորը, ո՞րտեղ է տեսել պարոն Ռուստամյանը։ Մենք ունենք գնդակահարված, դատապարտված մարդի՞կ։ Քաղբանտարկյալ տեսե՞լ են, կամ ավելի հանդուրժող իշխանություն տեսե՞լ են»։

Անդրանիկ Քոչարյանը նշեց նաև, որ Դաշնակցությունը Քոչարյանին քաղբանտարկյալի կարգավիճակ տվեցին։

«Դաշնակցությունը մոռացե՞լ է , թե Քոչարյանի կառավարման տարիներին, ինչպիսի տեռոր է եղել և ինչքան չբացահայտված սպանություններ կային։ Այսպիսի անհեթեթ հնչեղաբանությամբ ոչ մի բանի չեն հասնի»։

տեսանյութը` 24News

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ