Անթալիայի օդանավակայանում վայրէջք կատարելիս ռուսական ինքնաթիռը բռնկվել է: Այս մասին հայտնում են թուրքական և ռուսական լրատվամիջոցները։
Հրդեհը բռնկվել է Սոչի-Անթալիա չվերթն իրականացնող Sukhoi Superjet 100-95LR ինքնաթիռի վայրէջքի ժամանակ, հայտնում են լրատվամիջոցները։
Ենթադրաբար հրդեհը բռնկվել է շարժիչներից մեկում։
Այս պահին միջադեպի հետևանքով զոհերի մասին տեղեկություններ չկան։
Ինքնաթիռի 79 ուղևորներ տարհանվել են, տուժածներ չկան, ասել է Անթալիայի փոխնահանգապետը։