Վթարային անջատումներ տասնյակ հասցեներում․ «Վեոլիա Ջուր»

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. նոյեմբերի 24-ին ժամը 16:30-ից մինչև նոյեմբերի 25-ը 16:00-ն կդադարեցվի Արևշատ, Մուսալեռ, Ոսկեհատ գյուղերի ջրամատակարարումը:

նոյեմբերի 25-ին ժամը 10.00-ից մինչև նոյեմբերի 26-ը ժամը 10.00-ն կդադարեցվի Երևանի և Կոտայքի մարզի հետևյալ տարածքների ջրամատակարարումը.

Երևանի Նոր Նորք վարչական շրջանի՝ 1-ին, 2-րդ, 6-րդ, 7-րդ և 9-րդ զանգվածների՝ ամբողջությամբ, Մոլդովական փողոցի հարակից անհատական տնատիրությունների և շինությունների, Դավիթ-Բեկ փողոցի հարակից անհատական տնատիրությունների և շինությունների, Պաշտպանության նախարարության շենքի,

Նորք-Մարաշ վարչական շրջանի,

Ավան վարչական շրջանի,

Էրեբունի վարչական շրջանի՝ Վարդաշենի 4, 5, 6, 9 փողոցների, Մուշավանի 1-10 փողոցների, Սարի թաղի ամբողջությամբ՝ բացառությամբ շարքերի:

Կոտայքի մարզի Առինջ գյուղի՝ Դուրյան, Տերյան, Պ.Սևակի, Խ.Աբովյան, Մհեր Մկրտչյան թաղամասերի:

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Ակներ-Գորիս» ջրատարի վրա իրականացվող աշխատանքներով պայմանավորված, ս.թ. նոյեմբերի 25-ից ժամը 08:00-ից մինչև նոյեմբերի 26-ը ժամը 08:00-ն կդադարեցվի Սյունիքի մարզի հետևյալ տարածքների ջրամատակարարումը.

Գորիս քաղաքի՝ Արեգունի, Ավանգարդ, Արևշատ թաղամասերի, Գր.Նարեկացի, Քրիստափորի, Այգեստան, Սաթյան, Սարգսյան, Նոր Կյանք, Սալ-Քարի փողոցների, ինչպես նաև Գորիսի ԶԻՆ Մասի,

Քարահունջ գյուղի՝ 1-ին, 2-րդ, 3-րդ փողոցների, Սարյան 17 շենքի, Մաշտոցի 146-151 համարների, Գալստյան 54-62 համարների, Ա. Բակունցի 50-104 անհատական տնատիրությունների:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ շինարարի կողմից իրականացվող աշխատանքներով պայմանավորված, ս.թ. նոյեմբերի 27-ին ժամը 10:00-ից նոյեմբերի 28-ը ժամը 22:00-ը կդադարեցվի Շիրակի մարզի Գյումրի քաղաքի (բացառությամբ Անի թաղամասի), Վահրամաբերդ, Կապս գյուղերի ջրամատակարարումը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ