Նոր ապրանքանիշ Քիմ Քարդաշյանի նորածին որդու անունով

Քիմ Քարդաշյանը դիմել է միանգանից մի քանի ապրանքանիշի գրանցման համար իր նորածին որդու՝ Փսալմ Ուեսթի համար։

Քանյե Ուեսթի եւ Քիմ Քարդաշյանի կրտսեր որդին լույս աշխարհ է եկել մայիսի 10-ին։ Սակայն ծնողները որդուն սկսել են գործարարության պատրաստել դեռ մանուկ հասակից։

Ըստ ԱՄՆ պատենտների եւ ապրանքանիշերի գրանցման գերատեսչության տվյալների՝ հայտը ներկայացվել է նորաձեւության, գեղեցկության ոլորտում ծառայությունների, տան համար ապրանքների եւ սննդամթերքի եւ իհարկե մանկական ապրանքների համար։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ