Կուրսկի շրջանի նահանգապետ Ալեքսեյ Սմիրնովը հայտնել է, որ երկու ուկրաինական հրթիռ և 27 անօդաչու թռչող սարք է խոցվել շրջանի երկնքում:
«Մեր հակաօդային պաշտպանությունը ետ է մղում հարձակումը. ուկրաինական երկու հրթիռ և 27 անօդաչու թռչող սարք խոցվել են Կուրսկի շրջանի երկնքում»,- կիրակի օրը գրել է տարածաշրջանի ղեկավարը Telegram-ի իր ալիքում։
Ավելի վաղ տարածաշրջանում հրթիռային սպառնալիք էր հայտարարվել։