Բաքվում կայացած ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի (COP29) համաժողովի 29-րդ նստաշրջանի եզրափակիչ լիագումար նիստում ընդունվել է կլիմայական նոր նպատակ։
Փաստաթղթի համաձայն, զարգացած երկրների կողմից զարգացող երկրներում կլիմայական գործողություններին աջակցելու համար մոբիլիզացված միջոցների տարեկան ծավալը մինչև 2035 թվականը կաճի 100 միլիարդից մինչև առնվազն 300 միլիարդ ԱՄՆ դոլար:
Սա նշանակում է, որ շուրջ 200 երկիր փաստաթուղթ է ստորագրել՝ հարուստ պետությունների կողմից աղքատ երկրներին տարեկան 300 մլրդ դոլար հատկացնելու վերաբերյալ՝ կլիմայի փոփոխության դեմ պայքարելու համար:
Հնդկաստանը դեմ է արտահայտվել պայմանավորվածություններին։
«Առաջարկվող գումարը չափզանց փոքր է։ Սա չնչին գումար է: Այս փաստաթուղթը ոչ այլ ինչ է, քան տեսողական պխաբկք։ Մեր կարծիքով, դա չի օգնի լուծելու այն զանգվածային խնդիրը, որի հետ մենք բոլորս բախվում ենք»,- ասել է հնդիկ խոսնակ Լիելա Նանդանը:
134 զարգացող երկրների խումբը պահանջել է տարեկան 500 միլիարդ դոլար հատկացնել, AFP-ն հայտնում է, որ գործարքը կնքվել է երկու շաբաթների քաոսային բանակցություններից հետո: Զարգացող երկրները լքել են նիստերը և սպառնացել առհասարակ հեռանալ, եթե հարուստ երկրները չհամաձայնեն վճարել ավելի շատ միջոցներ: