Գերմանիայի ԱԳ նախարարը հայտարարել է ամուսնալուծության մասին

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բարբոքը բաժանվել է ամուսնուց՝ Դանիել Հոլեֆլայշից, գրում է Bild-ը՝ հղում անելով նրանց համատեղ հայտարարությանը։

«Որոշ ժամանակ առաջ, երկար գործընթացից հետո, մենք միասին որոշեցինք, որ այլևս զույգ չենք։ Հնարավոր շահարկումներից խուսափելու համար՝ նոր մարդիկ մեր կյանքում չկան։ Մեզ համար ամենակարևորը մնում է ապահովել, որ մեր երկու դուստրը կարողանան մեծանալ խաղաղության և սիրո մեջ: Ուստի մենք շարունակում ենք ապրել Պոտսդամի մեր ընդհանուր տանը»,- ասված է հայտարարության մեջ:

Bild-ը նշում է, որ Բերբոքը Բաքվում ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության կոնֆերանսի (COP29) 29-րդ նստաշրջանին ներկայացել է առանց ամուսնական մատանի։

Զույգն ունի երկու դուստր՝ 9 և 13 տարեկան։

Երբ նրանք հանդիպել են 20 տարի առաջ, Բերբոքը և Հոլեֆլեյշը Կանաչների կուսակցության անդամներ էին: Այնուհետև Բերբոքը դարձել է կուսակցության առաջնորդներից մեկը, իսկ Հոլեֆլեյշը հեռացել քաղաքական կազմակերպությունից։

Բերբոքը Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարարն է 2021 թվականի դեկտեմբերից:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ