Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Արմավիրի գրասենյակում անցկացվել են Արմավիրի տարածքային կազմակերպության խորհրդի անդամների և վերահսկողի ընտրություններ։
«Փակ, գաղտնի քվեարկությամբ ձևավորվեց կուսակցության Արմավիրի տարածքային կազմակերպության խորհուրդը, ընտրվեց վերահսկող։
Խորհրդի անդամների քվեարկությամբ ընտրվել եմ Արմավիրի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ. կուսակցության վարչության նիստում հաստատվել է իմ թեկնածությունը»,- գրել է նա: