Արտաշատը ծաղկում է․ Կատարվող աշխատանքները չի կարելի ուրանալ

Արտաշատ խոշորացված համայնքի թե՛ Արտաշատ քաղաքում, թե՛ համայնքի գյուղական բնակավայրերում շինարարական ակտիվ եռուզեռ է, սուբվենցիոն ծրագրով իրականացվել և իրականացվում են բազմաթիվ ծրագրեր։

Մեզ հետ զրույցում Արտաշատի համայնքապետ Կառլեն Մկրտչյանն ասաց, որ համայնքների խոշորացումից հետո 2022 թվականից Արտաշատում սկիզբ են առել լայնածավալ շինարարարական՝ աշխատանքներ՝ համայնքների հավասարաչափ զարգացման նպատակով։ 2022 թվականից հիմնանորոգել են 21 բազմաբնակարան շենքերի տանիքներ, իրականացրել են մոտ 2 միլիարդ դրամի ասֆալտապատման աշխատանքներ, որոնք կրում են շարունակական բնույթ։ Կառլեն Մկրտչյանն ուրախությամբ է նշում, որ այն նախընտրական խոստումները, որ իրենք տվել են բնակիչներին, այդ խոսոտւմների գրեթե մեծ մասն արդեն իսկ իրականացված են, ինչը բոլորն են տեսնում։ Նա նշեց, որ աշխատանքները շարունակել ենք 2023 և 2024 թվականներին։ 2023 թվականի սուբվենցիոն ծրագրերով իրականացրել են ասֆալտապատման աշխատանքներ, 12 բազմաբնակարան շենքերի հիմնանորոգում, ոռոգման համակարգի անցկացում, կառուցում, նոր թաղամասերի գազաֆիկացում։

«Արարատյան դաշտում մասնավորապես, Արտաշատ համայնքում ամենաառաջնային խնդիրը դա ոռոգման ցանցի կառուցումն է, որ ջուրը ջրօգտագործողին առանց կորուստների և ժամանակին հասնի։ Մեր բնակիչների մեծ մասը զբաղվում են գյուղատնտեսությամբ և նրանց ապրուստի միջոցը հենց դա է։ Ու թե՛ 2022 թվականին, թե՛ 23 թվականին մենք հսկայածավալ ոռոգման համակարգեր ենք կառուցել այդ իսկ նպատակով։ Մեր չորս բնակավայրերում վերանորոգել ենք մշակույթի տներ։ Ուզում եմ նշել, որ նախադպրոցական ուսումնական հաստատությունները մշտապես գտնվում են իմ ուշադրության կենտրոնում և այն բնակավայրերում, որտեղ մենք չունենք մանկապարտեզներ, 2022 թվականին սկիզբ են դրվել նախագծանախահաշվային աշխատանքներին և այժմ արդեն կառուցման փուլում են։ Մեր նպատակն այն է, որ բոլոր բնակավայրերում մեր նախադպրոցական տարիքի երեխաներն ունենան զբաղվածություն։ Բացի զրոյից կառուցվող մանկապարտեզներից նաև 10 բնակավայրերում այս պահին ընթանում են մանկապարտեզների վերանորոգման աշխատանքներ»,-ասաց համայնքապետը։

Նա նաև տեղեկացրեց, որ նշած 10 մանկապարտեզներից մոտավորապես կեսը 15-20 տարի չեն գործել, բայց իրականացվող վերանորոգման աշխատանքների ավարտից հետո դրանք եկող տարվանից կգործեն։

«Այժմ գտնվում ենք Արտաշատ համայնքի Արտաշատ քաղաքի մարզադաշտում և ի ուրախություն բոլորիս ուզում եմ նշել, որ մոտավորապես 800 միլիոն դրամի ծախս է արվել մարզադաշտի հիմնանորոգման աշխատանքների վրա, միջազգային չափորոշիչներին համապատասխան վազքուղու կառուցում և մեր հայրենակից Ռոբերտ Էմիյանի աջակցությամբ, նաև հովանավորությամբ։ Նվիրաբերել են մեզ այս ռետինե ծածկույթը, աշխատանքները սուբվենցիոն ծրագրով են իրականացվել և այնուհետև մարզադաշտի վարչական շենքի հիմնանորոգման աշխատանքներն են իրականացվել, տրիբունայի աշխատանքներ»- նշեց համայնքապետը։

Ի դեպ մարզադաշտի վերանորոգումից հետո արդեն հասցրել են այնտեղ մի քանի կարևոր մրցաշարեր անցկացնել։

Արտաշատ խոշորացված համայնքն իր մեջ ներառում է 37 գյուղական բնակավայր և Արտաշատ քաղաքային բնակավայրը։

Բացի սուբվենիցոն ծրագրերից աշխատանքներ են իրականացվում նաև համայնքային միջոցներով, մասնավորապես, Արտաշատ համայնքի բազմաբնակարան շենքերի երեսպատման աշխատանքներ, համայքնապետարանի վարչական շենքի հիմնանորոգման աշխատանքները, որն ի դեպ շահագործման հանձնվելուց հետո երբևէ չէր հիմնանորոգվել։

Խոսելով նաև զբոսաշրջության մասին՝ Կառլեն Մկրտչյանն ասաց, որ այն նույնպես զարգանում է և դրա մեջ շատ է կարևորում Արտաշատում գործող թատրոնի դերը, որտեղ մշտապես ներկայացումներ են լինում։

Համայնքապետը նաև տեղեկացրեց, որ այս տարի ասֆալտապատել և բարեկարգել են դեպի Արտաշատի երաժշտական դպրոց տանող ճանապարհը, որը տարիներ շարունակ եղել է բավականին անմխիթար վիճակում։

Շրջելով և ներկայացնելով գյուղական բնակավայրերում կատարվող աշխատանքները՝ համայնքապետը կանգ առավ Մրգանուշում կառուցվող մանկապարտեզի մոտ՝ նշելով, որ դա իր նախընտրական խոստումներից մեկն է եղել։

«Ոչ միայն այս բնակավայրում, այլև մեր նախընտրական խոստումներից է եղել, որ այնպես անենք, որ բոլոր բնակավայրերում նախադպրոցական տարիքի երեխաները հաճախեն մանկապարտեզներ։ 2022 թվականից սկսած, համայնքների խոշորացումից հետո, այս գյուղում, Վարդաշեն, Դեղձուտ գյուղերում բազմաթիվ աշխատանքներ են իրականացվել ոռոգման համակարգեր են կառուցվել, ասֆալտապատման աշխատանքներ են իրականացվել։ Մրգանուշ գյուղը մեր ամենափոքր գյուղերից է համարվում և տարիներ շարունակ՝ 30-40 տարի շարունակ, գյուղում գրեթե աշխատանքներ չեն իրականացվել»,- ասաց Կառլեն Մկրտչյանը։

Արտաշատ համայնքի Մրգանուշ բնակավայրի վարչական ղեկավար Արկադի Մանուկյանն ասաց, որ խոշորացումից հետո Մրգանուշ բնակավայրն իսկապես ծաղկում է։

«Այս այգին որ տեսնում ենք, այգու աշխատանքները նույնպես կատարել ենք այդ ընթացքում։ Մանկապարտեզը մեր բնակավայրի համար շատ-շատ մեծ երազանք էր տարիներ շարունակ, որ չէինք կարող պատկերացնել, որ այդպիսի բան կարող է լինել մեր բնակավայրում»,- ասաց վարչական ղեակավարը։

Մենք զրուցել ենք նաև թե՛ Արտաշատ քաղաքի, թե՛ համայնքի գյուղական բնակավայրերի բնակիչների հետ, որոնք հայտնել են իրենց կարծիքը՝ կատարվող աշխատանքների վերաբերյալ։

Մանրամասները՝ տեսանյութում

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ