ՌԴ Լենինգրադի մարզում կատուն մահացու վիրավորել է իր 55-ամյա տիրոջը՝ ճանկռելով նրա ոտքը։ Այս մասին նոյեմբերի 23-ին հայտնել է «Իզվեստիա»-ի աղբյուրը։
Շրջանի Կիրիշի թաղամասում ապրող տղամարդը նախօրեին գնացել է տնից՝ փախած կատվին որոնելու։ Սեփականատերը նրան գտել է փողոցում և հետ բերել տուն։
Ավելի ուշ, ինչպես պատմել է զրուցակիցը, կատուն քերծել է տիրոջ ոտքը, ինչից հետո տղամարդու մոտ սկսվել է արյունահոսություն, որը չի հաջողվել կանգնեցնել։ Այդ ժամանակ նա օգնության է կանչել հարեւանին, ով նրան առաջին բուժօգնություն է ցուցաբերել ու շտապօգնություն կանչել։ Սակայն տղամարդը արյան կորստից կորցրել է գիտակցությունը։ Ժամանած բժիշկները հաստատել են նրա մահը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ տղամարդը շաքարային դիաբետ է ունեցել, ինչպես նաև արյան մակարդման հետ կապված խնդիրներ։ Ինչպես պարզվել է, կատուն ճանկռել է տղամարդու ոտքը՝ վնասելով անոթը։