Վարչապետի դիրքորոշումը վճռական ազդեցություն կունենա. ՀՀ համար դե յուրե կձևավորի քաղաքակրթական ինքնություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Եվրամիությանն առավելագույնս մոտ լինելու մասին հասարակական քննարկումներին և այս թեմայով ստորագրահավաքին՝ ընդգծելով, որ այս նախաձեռնությունը մեծ հանրային արձագանք է գտել։

Անդրադառնալով «Եվրաքվե»-ի ստորագրահավաքի արդյունքների հնարավոր քննարկմանը Ազգային ժողովում՝ վարչապետը նշեց, որ քաղաքական տրամաբանության տեսակետից դժվար կլինի դեմ արտահայտվել նախաձեռնությանը։

Փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը civic.am-ի հետ զրույցում անդրադառնալով վարչապետի վերը նշված հայտարարությանը նշեց, որ որոշումը պետք է ընդունի ոչ թե կառավարությունը, այլ խորհրդարանը. «Դա քաղաքական թիմի առաջնորդի հայտարարություն էր, որը վճռական ազդեցություն կունենա պառլամենտում քաղաքական մեծամասնության դիրքորոշման վրա: Դա Հայաստանի համար դե յուրե կձևավորի քաղաքակրթական ինքնություն և կամրապնդի Հայաստանի թե’ տարածաշրջանային, թե’ միջազգային դիրքերը»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ