Վերջին զանգը՝ կառավարական ամառանոցում

Հայաստանի դպրոցներում այսօր՝ մայիսի 24-ին, նշում են ավարտական դասարանների աշակերտների համար ուսումնական տարվա ավարտն ազդարարող «Վերջին զանգ»-ը:

Այս տարի վերջին զանգը հնչելու է Հայաստանի 1409 պետական եւ ոչ պետական հանրակրթական դպրոցներում: Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի տվյալներով, Հայաստանի Հանրապետության հիմնական դպրոցների ավարտական 9-րդ դասարաններն այս տարի ունեն 32.198 շրջանավարտ, իսկ ավագ եւ միջնակարգ դպրոցների 12-րդ դասարանները՝ 18.996 շրջանավարտ:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց, որ ուղևորվում է Կառավարական ամառանոց, որտեղ այս տարի ևս, շարունակելով նախորդ տարի սկիզբ դրված ավանդույթը, սահմանապահ գյուղերի շրջանավարտ երեխաները նշելու են Վերջին զանգը:

Սահմանապահ գյուղերի Վերջին զանգը կառավարական ամառանոցում:

Posted by Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան on Friday, May 24, 2019

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ