Առկա խնդիրները վկայում են, որ Հայաստանը դեռ պատրաստ չէ առողջապահության ապահովագրության անցնելուն. Փաշինյան

Առողջապահության համակարգում առկա խնդիրները վկայում են, որ Հայաստանը դեռ պատրաստ չէ առողջապահության համապարփակ ապահովագրության ուղղությամբ մեծ քայլն անելուն: Այս մասին Հանրային ՀԸ տված հարցազրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մարզային այցերը շատ մեծ նշանակություն ունեն ինձ համար, որովհետև ես այնտեղից ստանում եմ տպավորություններ, տեղեկություններ, տեսնում եմ իրադրություններ, որ վարչապետի աշխատասենյակից երբեք չես տեսնի: Մարզային այցելությունների ընթացքում ինձ համար բացահայտվեցին պրոբլեմներ, որոնք առողջապահության համակարգում առկա են, և իմ գնահատականն այն էր, որ մենք դեռևս պատրաստ չենք այդ մեծ քայլը անելուն», — ասաց Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով առողջապահության համապարփակ ապահովագրության մասին:

Վարչապետի դիտարկմամբ՝ 2018-ից ի վեր առողջապահության բյուջեն կրկնապատկվել է, իսկ դեպքերը, որոնք սպասարկվում են պետական բյուջեի հաշվին՝ ավելի քան կրկնապատկվել:

Առավել մանրամասն՝ տեսանյութում

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ