Էրիկը ելույթ ունեցավ լսողության խանգարումներ ունեցող շրջանավարտների համար

Այսօր հանրապետության դպրոցնում հնչեց վերջին զանգը` ազդարարելով շրջանավարտների նոր կյանքի սկիզբը:

Ավարտական արարողություն տեղի ունեցավ նաեւ Լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիրում, որտեղ շրջանավարտների համար ելույթ ունեցավ նաեւ երգիչ Էրիկը:

Էրիկը  նշեց` ինքը «Վերջին զանգ»-ի արարողություն չի ունեցել ու այսօր իրեն եւս շրջանավարտ է զգում: «Ցանկանում եմ, որ այս կյանքի նոր փուլը, որ սկսելու եք, ձեզ համար լինի էլ ավելի արդյունավետ ու էլ ավելի հեշտ:

Վստահ եմ, որ կարոտելու եք թե ուսուցիչներին, թե տնօրենին… բոլոր նրանց, ովքեր ձեզ այս ընթացքում տվել են ոչ միայն գիտելքներ, այլեւ դաստիարակություն, որը շատ հաճախ ավելի կարեւոր է:

Ուզում եմ խոնարհվել բոլոր ուսուցիչների առջեւ ու շնորհակալություն հայտնել, որ մեզ դարձնում եք այնպիսին, ինչպիսի մենք կանք»,- իր խոսքում նշեց Էրիկը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ