Երբ որ որոշեցի սափրվել, ես օրը որոշեցի: Ու որոշեցի, որ ավագ դստերս ծննդյան օրն եմ դա անելու:
Այս մասին Հանրային ՀԸ եթերում ասաց վարաչպետ Նիկոլ Փաշինյանը՝ անկեղծանալով, որ չէր սպասում սափրվելու վերաբերյալ լայն արձագանքին:
«Հիմա, որ եթեր գնա, մյուս դուստրերս հարց են դնելու, թե ինչո՞ւ իր, և ոչ թե իրենց ծննդյան օրը: Աշոտը, էդ առումով համոզված եմ, ամբիցիոզ չի և ոչ մի նման հարց չի բարձրացնի:
2018 թվականին, երբ որ ես ստանձնեցի վարչապետի պաշտոնը, հենց առաջին վայրկյանից, կամ գուցե դրանից մի քիչ էլ առաջ, երբ որ պարզ էր արդեն, որ ես վարչապետ եմ ընտրվելու, և արդեն տեղեկատվական հոսքերը սկսեցին գալ, դրանք իրենց հետ բերում էին ավելի շատ հարցեր, քան պատասխաններ:
Եվ հարցերի շատ մեծ խումբ կար, որոնց պատասխանը ես չունեի և ակնհայտ էր ինձ համար, որ ես շատ դժվարություններ էի ունենալու դրանց պատասխանը ինքս ինձ գտնելու:
2020-ի պատերազմից հետո ուղիղ 4 տարի է անցել, ես չգիտեմ դա ինչքանով է լավ կամ վատ, ես պատերազմի մեկնարկից և ավարտից հետո ամեն օր քնել և արթնացել եմ ինքս ինձ ուղղված հարցերով: Հարցեր են եղել, որոնք հնչել են հազարավոր անգամներ:
Եթե ես ուզում եմ ինքս ինձ հոգեբանական և ենթագիտակցական վերլուծության ենթարկել, թե ինչու այդ որոշումը կայացրեցի, ինձ համար պատասխանը հստակ է և միանշանակ. ես էդ որոշումը կայացնելու պահին ինքս ինձ հարցեր այլևս չունեմ և էդ պահին ինքս իմ բարձրացրած հարցերի պատասխանները ես ինձ տվել եմ»,- ասաց վարչապետը:
Առավել մանրամասն՝ տեսանյութում