Պետական ծառայողական մեքենաների հարցը վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշել է «կացնային» ձևով լուծել:
Այս մասին Հանրային հը եթերում հայտարարեց վարչապետը՝ նշելով, որ մինչ այս պահը համակարգային ձևով հնարավոր չի եղել դա լուծել:
«Ես առավոտյան էլ էի դրանով զբաղված… ես ուզում եմ գերատեսչությունների մեքենաների ցուցակը, ու գրիչով խազեր եմ քաշում այդ մեքենաների վրա։ Այդ կացնային որոշման արդյունքում կազմակերպչական որոշ խնդիրներ կառաջանան, բայց մեր գործընկերները ժամանակին չեն արձագանքել իմ հրապարակային և ոչ հրապարակային ասածներին»,- ասաց վարչապետը՝ նշելով, որ ավտոպարկի շատ մեծ տոկոսը կրճատվելու է։
Հարցին՝ քանի տոկոսը կկրճատվի, վարչապետն ասաց մոտավորապես 70-90 տոկոսը:
Առավել մանրամասն՝ տեսանյութում