Ինչու է վարչապետը պաշտոնյաներին նամակով տեղեկացրել ազատումների մասին

Մամուլում շահարկվում է, որ հեռացած պաշտոնյաներին հրաժարական տալու խնդրանքը վարչապետը փոխանցել է SMS հաղորդագրություններով, կիրակի ուշ երեկոյան:

Հանրային ՀԸ եթերում անդրադառնալով դիտարկմանը, վարչապետն ասաց՝ այո, գրավոր տեքստով են եղել դրանք:

«Կիրակի օրը`այո, ուշ երեկոյան`ոչ, գրավոր տեքստայինը`այո, որովհետև կան իրավական, քաղաքական, բարոյական նրբություններ, ես կարևոր եմ համարել, որ այն, ինչ ասում եմ, լինի գրավոր, որպեսզի էդ գրավոր տեքստը, եթե պետք լինի, ըստ անհրաժեշտության կարղանանք խոսել: Որովհետև բանավոր խոսակցության շուրջ կարող են լինել շատ լայն մեկնաբանություններ, տարընթերցումներ: էնտեղ, որտեղ խոսակցությունը գրավոր է, ավելի արդյունավետ է»,- ասաց վարչապետը:

Վարչապետը նաև նշեց, որ պաշտոնանկությունների վերաբերյալ որոշումները եղել են միանձնյա, քանի որ վարչապետն ունի իր լիազորությունների շրջանակը:

Առավել մանրամասն՝ տեսանյութում

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ