Մանդատները դնելու խնդրանքով դիմել եմ Զեյնալյանին և Աղազարյանին․ Փաշինյան

Հանրային ՀԸ եթերում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադառնալով ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանի հրաժարականին, ասաց, որ դա ոչ թե իր հորդորն է եղել, այլ խնդրանքը:

«Խնդրել նշանակում է կա երկու ելք՝ խնդրանքը կատարել և չկատարել։ Ես որպես ՀՀ վարչապետ ու կառավարող կուսակցության վարչության նախագահ պատասխանատվություն ունեմ դատական համակարգի նկատմամբ։ Ինչպե՞ս իրացնեմ այդ պատասխանատվությունը։

Մարդկանց ընկալումն այդպիսին է, որ արդարության ու անկախ դատական համակարգի խնդիր կա։ Եթե մարդկանց հարցնենք, թե ով է պատասխանատուն, իմ անունն են տալու»,- ասաց Փաշինյանը։

Շարունակելով պաշտոնանկությունների թեման, վարչապետն ասաց՝ ինչպես ՔԿ նախկին նախագահ Արգիշտի Քյարմյանին է դիմել խնդրանքով, նույն կերպ և նույն պատճառաբանությամբ խնդրանքով դիմել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Նարեկ Զեյնալյանին և Հովիկ Աղազարյանին։

Աղազարյանը, ի տարբերություն Զեյնալյանի, դեռ մանդատը վայր չի դրել՝ դիտարկմանն ի պատասխան, վարչապետն ասաց.

«Հույս ունեմ, որ խնդրանքս անարձագանք չի մնա»,- ասաց Փաշինյանը

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ