ԶՈՒ հավաքականը հունահռոմեական ոճում 3-րդ հորիզոնականում է. Պապիկյանը հրապարակել է մեդալակիրների անունները

Ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության վերջնարդյունքում ՀՀ ԶՈՒ հավաքականը թիմային աղյուսակում հունահռոմեական ոճում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը, ազատ ոճում՝ 6-րդը:

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը սոցցանցի իր էջում հայտնել է, որ ԶՈւ հավաքականի մարզիկները նվաճել են 3 ոսկե, 3 արծաթե, 8 բրոնզե մեդալ:

Ոսկե մեդալակիրներն են՝
Գասպար Տերտերյանը (67 կգ),
Սուրեն Աղաջանյանը (60 կգ),
Անդրանիկ Ավետիսյանը (65 կգ)։

Արծաթե մեդալակիրներն են՝
Էլեն Բաբաջանյանը (53 կգ),
Տիգրան Մինասյանը (55 կգ),
Սարգիս Բեգոյանը (61 կգ)։

Բրոնզե մեդալակիրներն են՝
Շանթ Խաչատրյանը (72 կգ),
Սամվել Գրիգորյանը (82 կգ),
Հրայր Ալիխանյանը (74 կգ),
Արման Ավագյանը (79 կգ),
Աշոտ Խաչատրյանը (77կգ),
Հրաչյա Պողոսյանը (63 կգ),
Կարեն Խաչատրյանը (87 կգ),
Մուշեղ Մկրտչյանը (92 կգ)։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ