Հայաստանի Կարատեի Ազգային Ֆեդերացիան խորին ցավով տեղեկացրել է, որ նոյեմբերի 22-ին դժբախտ պատահարի հետևանքով կյանքից անժամանակ հեռացել է Հայաստանի կարատեի ազգային ֆեդերացիայի մարզիկ Մկրտիչ Ղազարյանը:
«Մկրտիչը 33 տարեկան էր, Հայաստանի առաջնությունների բազմակի չեմպիոն, միջազգային մրցաշարերի հաղթող, ֆեդերացիայի լավագույն մարզիկներից։
Հայաստանի կարատեի ազգային ֆեդերացիայի ողջ անձնակազմը վշտակցում է Մկրտիչ Ղազարյանի ընտանիքին և հարազատներին»,- ասված է ֆեդերացիայի հաղորդագրության մեջ։