Նոյեմբերի 25-ից սկսած՝ եղանակային պայմանները կտրուկ կփոխվեն:
Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը:
Ըստ նրա՝ նոյեմբերի 25-ին, 26-ին և 27-ի գիշերը ներառյալ երկիրը գտնվելու է ցիկլոնի ազդեցության գոտում, նոյեմբերի 25-ից կսկսվեն տեղումներ և կշարունակվեն մինչև նոյեմբերի 26-ի լույս 27-ի գիշերը: Նոյեմբերի 25-ից սկսած՝ օդի ջերմաստիճանը այս օրերի համեմատ հանրապետության ողջ տարածքում կնվազի մոտ 8-10 աստիճանով:
Սուրենյանի խոսքով՝ լեռնային առանձին շրջաններում հատկապես նոյեմբերի 25-ին կդիտվի քամու ուժգնացում, լեռնանցքներում և լեռնային առանձին բնակավայրերում կդիտվի բուք:
Առավել մանրամասն՝ տեսանյութում