ՌԴ-ն եթե գնա նման քայլի, ապա պատասխան կստանա հավաքական արևմուտքի կողմից, ավելի կոնկրետ ԱՄՆ-ի ու Բրիտանիայի կողմից ու դա ՌԴ-ի վրա լուրջ հետևանքներ կթողնի։ Այս մասին նշում է քաղաքագետ Էդգար Վարդանյանը՝ անդրադառնալով ռուս-ուկրաինական պատերազմին և Պուտինի հայտարարությանը, թե Ռուսաստանը իրավունք ունի զենք կիրառել այն երկրների ռազմական թիրախների դեմ, որոնք իրենց զենքն օգտագործում են ռուսական թիրախների դեմ։
Վարդանյանը կարծում է, որ ՌԴ-ն և Ուկրաինան կգնան բանակցությունների և կսառեցնեն իրավիճակը ռազմաճակատում․ «Կարծես թե իրավիճակը խոսում է այն մասին, որ ՌԴ-ի կարողությունները սահմանափակ են ու ՌԴ-ն կրակի հետ է խաղում, բայց ՌԴ-ն հիմա փորձարկումներ է անում, որ հասկանան թե կարմիր գիծը որտեղ է, թե ինչքան կարող է ինքը մարսել։ ՌԴ-ն եթե տեսնի, որ կոշտ ռեակցիա է լինելու ԱՄՆ-ի կողմից, ապա կգնա բանակցությունների»։
Քաղաքագետի կարծիքով՝ ամենաքիչ հավանական տարբերակներից մեկն այն է, որ կողմերից որևէ մեկը կապիտուլյացիայի կենթարկվի․ «Հակամարտությունը կսառեցվի այն ձևով, որը հնարավորություն կտա աստիճանաբար գալ կայուն խաղաղության»։
Մանրամասները՝ տեսանյութում