Բաքվում հանդիպել են Ադրբեջանի և Գերմանիայի արտաքին գործերի նախարարները:
Ինչպես հայտնել են ադրբեջանական լրատվամիջոցները, կողմերը քննարկել են երկկողմ և բազմակողմ օրակարգային հարցեր, ինչպես նաև COP29-ի շրջանակներում ընթացող բանակցությունները։
Նախարարները քննարկել են նաև տարածաշրջանում հետհակամարտային իրավիճակը, հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ներկա վիճակը և խաղաղության գործընթացում առկա խնդիրները։