Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խոսել է Չեմպիոնների լիգայի եզրափակիչ վերադառնալու մասին։
«Այն ժամանակ բոլորը վստահ էին, որ «Մանչեսթեր Սիթին» 4 գոլ է խփելու, բայց մենք լավ հանդիպում անցկացրինք ու արժանի էինք ոչ-ոքիի, նույնիսկ` հաղթանակի։
Չեմպիոնների լիգայի եզրափակիչ վերադառնալը երազանք է, թեև այժմ ճանապարհն ավելի երկար է, քան այն ժամանակ էր, բայց մենք հավատում ենք և վստահ ենք, որ ի զորու ենք կրկին այնտեղ հասնել»,- հայ ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է Football Italia-ն։
Հիշեցնենք, որ «Ինտերը» 2023 թ. դուրս էր եկել Չեմպիոնների լիգայի եզրափակիչ և 0-1 հաշվով պարտվել էր անգլիական «Մանչեսթեր Սիթիին»։ Մխիթարյանը նույնպես մասնակցել է այդ հանդիպմանը։